Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կտրել են 17-ամյա տղայի պարանոցը. դաժան սպանություն Մասիսում

23:10, երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2019 թ.
Կտրել են 17-ամյա տղայի պարանոցը. դաժան սպանություն Մասիսում

Ժամը 18։20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երտասարդ տղա։ Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ Բեգլարյանն էր։ Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

15312 | 0
Facebook