Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ժամանակակից կավե սպասքը լի է բազմաթիվ վտանգներով

21:15, կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ.
Ժամանակակից կավե սպասքը լի է բազմաթիվ վտանգներով

Կավե սպասքն այժմ ասոցացվում է մշակույթի, ավանդույթների հետ ու գնալով ավելի է տարածվում: Սակայն այժմ կավե սպասքը պատրաստվում է ոչ այնպես, ինչպես պատրաստել են մեր պապերը: Այն վտանգավոր է առողջության համար: Գիտնականները հայտնաբերել են, որ ժամանակակից կավե սպասքում կա մեծ քանակությամբ կապար: Այն մտնում է լաքի կամ էմալի բաղադրության մեջ, որով պատում են սպասքը:

Կավե ամանում կերակուր պատրաստելու կամ տաքացնելու ժամանակ կապարը հայտնվում է ուտելիքի մեջ:

Օրգանիզմում կապարի կուտակումը հանգեցնում է լսողության, երիկամների հետ խնդիրների, IQ-ի նվազեցման, երեխաների մոտ՝ կոգնիտիվ և ուղեղի զարգացման խնդիրների, ուշադրության խանգարման:

Բացի այդ, որոշ գիտնականներ կապարը կապում են քաղցկեղի առաջացման հետ:

Այժմ անգամ որոշ երկրներում անգամ արգելել են նման սպասքը և հավելյալ սահմանափակումներ են մտցրել դրանց արտադրության համար:

Բժիշկները հիշեցնում են՝ եթե դուք զգում եք հոգնածություն, ախորժակի կորուստ, ցավ որովայնում, բարձր ճնշում և մշտական գլխացավեր, ապա դրանք մետաղային թունավորման նշաններ են, ուստի պետք է անհապաղ դիմել բժշկի:

10355 | 0
Facebook