Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պայքարը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կան խորշերում ապրող սոված երեխաներ». Վահրամ Թոքմաջյան

10:20, հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ.
«Պայքարը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կան խորշերում ապրող սոված երեխաներ». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայքարը՝ հավասարության անհավասարությունն է: Ուստի այն հավերժ է ու կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կան խորշերում ապրող սոված երեխաներ, 14 ժամ տաք կրակի առաջ կանգնած հացթուխ կանայք, որոնք վճարվում են 1800 դրամ, ամբողջ կյանքը միֆական պետության համար աշխատած, բայց օր ծերության 30.000 դրամ թոշակ ստացող տատիկներ ու պապիկներ, որոնք ցամաքած շուրթերով արդարություն են տենչում, կրթությունից դուրս մնացած ու օրվա հաց վաստակող 15 տարեկան տղաներ, կողքի նստող աղջկան սիրահարված, բայց խնամված ու հարուստ համադասարանցուց պարտված պատանիներ, ամառը՝ սեզոնին, թարմ միրգ ու ելակ ուտողներ և ուտողներին նախանձով նայողներ: Ցանկացած բևեռացված հասարակության մեջ, օսլայած օձիքն անգամ, խնամված հագուստը, պետության հաշվին՝ գոնե ընկալումներով, ցանկացած հաճույքը, արդեն իսկ թշնամանք է: Այն կա ու կլինի այնքան ժամանակ, քանի դեռ արևը բարձրանում է արևելքից ու հանգրվանում է արևմուտքում:
     Եվ բոլորն իրավացի են»:

3908 | 0
Facebook