Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոնսոնն արգելել է նախարարներին մասնակցել Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին. Guardian

12:30, չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2019 թ.
Ջոնսոնն արգելել է նախարարներին մասնակցել Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին. Guardian

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներին արգելել է մասնակցել Տնտեսական համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա Դավոսում հունվարի 21-24-ը՝ հաշվի առնելով ընտրողների շրջանում կուսակցության դիրքի ամրապնդման ցանկությունը: Այս մասին գրել է ТАСС գործակալությունը՝ հղում անելով The Guardian-ի աղբյուրներին:

Ջոնսոնը նույնպես չի մասնակցի ֆորումին: Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է «կենտրոնանալ բրիտանացի ժողովրդի առաջնահերթությունների վրա»: Դավոսի ֆորումը՝ համաշխարհային քաղաքական և գործարար վերնախավի ներկայացուցիչների տարեկան հանդիպումն է, որն անցկացվում է՝ սկսած 1980-ականներից։ Քաղաքական գործիչներից և գործարարներից բացի, քննարկումներին մասնակցում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և ԶԼՄ-ների ղեկավարներ:

7939 | 0
Facebook