Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովհ. Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական պալատին կից այգում

22:45, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
Հովհ. Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական պալատին կից այգում

Հռոմում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի հարևանությամբ գտնվող այգում: Այս մասին hհայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն լինելու է կիսանդրի: Հեղինակը և նյութը, որից պատրաստված է լինելու կիսանդրին, դեռևս որոշված չեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանն իտալական կողմի պահանջով պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Առայժմ հստակեցված չէ՝ արձանը պատրաստվելու է Հայաստանում, թե Իտալիայում։ Աշխատանքներ են տարվում 2020թ. ընթացքում կիսանդրին տեղադրելու ուղղությամբ։

10385 | 0
Facebook