Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին

16:00, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
Պենտագոնը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին

«Պենտագոնը մտադիր է ջանքեր գործադրել՝ պահպանելու Թուրքիայի հետ հարաբերությունները». ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն այսպես է պատասխանել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ իր երկրի տարածքում ամերիկյան 2 ռազմաբազաները փակելու սպառնալիքին: Այդ մասին հայտնում է Vesti-ն:

Պենտագոնում հիշեցրել են, որ ռազմաբազաները Թուրքիայի տարածքում են միայն Անկարայի թույլտվությամբ և հույս են հայտնել, որ ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ դաշնակիցն ավելի կառուցողական դիրք կգրավի վիճելի հարցերում, մասնավորապես՝ С-400 համալիրների հարցում:

«ԱՄՆ ուժերի՝ թուրքական տարածքում ռազմաբազաների ներկայությունը, այդ թվում՝ Ինջիրլիքը, Թուրքիայի կառավարության թույլտվությամբ է: Մենք դրանց կարգավիճակը դիտարկում ենք որպես բազմամյա համագործակցության, ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանության և ռազմավարական գործընկերության խորհրդանիշ»,- ասել են Պենտագոնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը սպառնացել էր, թե ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներին ի պատասխան՝ Թուրքիան կարող է փակել իր տարածքում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազաները:

40894 | 0
Facebook