Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդկանց, որոնց դուք հանցագործներ եք համարել, պարգևատրում եք». Նաիրա Զոհրաբյան

10:55, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Մարդկանց, որոնց դուք հանցագործներ եք համարել, պարգևատրում եք». Նաիրա Զոհրաբյան

«Դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը: Մարդիկ, որոնց դուք հանցագործներ եք համարել, պարգևատրում եք: Սա իրավական պրեսսինգ է, քաղաքական գործիք մի կառույցի վրա, որի հետ իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել չեք կարողանում և գնում եք քաղաքական գործարքի ճանապարհով: ԲՀԿ տեսակետն անփոփոխ է, ողջ ընթացքում որևէ իրավական հիմնավորում չի հնչել, հնչել են բացառապես քաղաքական հիմնավորումներ: Մեր դուրը չեք գալիս, պետք է գնաք: Սա ժողովրդավար չէ, հակաժողովրդական է, սա հակասում է ձեր իսկ հռչակած թավշյա հեղափոխության ժողովրդավարական արժեքներին, որ այլևս որևէ դատարանի վրա քաղաքական պրեսինգ չի լինելու»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ, և ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն շարունակում է քննարկել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթը:

4830 | 1
Facebook