Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արտադրամասի հրդեհի զոհերի թիվը հասել է 43-ի

10:50, կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.
Արտադրամասի հրդեհի զոհերի թիվը հասել է 43-ի

Առնվազն 43 մարդ է մահացել Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում տեղի ունեցած խոշոր հրդեհից: Հրդեհը տեղի է ունեցել մի շինությունում, որտեղ տարբեր արտադրամասեր են եղել: Զոհերի մեծ մասը քնած է եղել և թունավորվել է շմոլ գազից: Եվս 50-ը տարբեր աստիճանի վնասվածքններ ունի:

Ոստիկանությունը փնտրում է շինարարության տիրոջը:

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին:

59165 | 0
Facebook