Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՕՊԵԿ+ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանումը կրճատելու գործարքի հարցում

15:15, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
ՕՊԵԿ+ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանումը կրճատելու գործարքի հարցում

ՕՊԵԿ+ երկրները դեկտեմբերի 7-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածության են հասել՝ առաջին եռամսյակում նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ գործարքի պայմանները ճշգրտելու հարցում: Հունվարի 1-ից նավթի արտահանումը կկրճատվի օրական 1,7 միլիոն բարել, այսինքն՝ օրական 0.5 միլիոն բարել ավելի, քան ներկայիս քվոտան է: Փոփոխությունների նպատակը այս ձմռանը ցածր պահանջարկի պայմաններում շուկայի անհավասարակշռությունը կանխելն է:

Ռուսաստանը ևս, որն իր քվոտան ավելացել է գրեթե մեկ երրորդով, համաձայնել է մեծացնել իր ներդրումը արտահանման կրճատման գործում: Փոխարենը, Մոսկվան հաշվի չի առնի գազային կոնդենսատների արտադրությունը համաձայնագրերում, ինչը թույլ կտա լուծել այս գործարքի պայմանները կատարելու ցավոտ հարցը:

6137 | 0
Facebook