Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնի նամակագրությունը կոտրելու հետևում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությունն է կանգնած

19:05, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
Մակրոնի նամակագրությունը կոտրելու հետևում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությունն է կանգնած

Լրատվամիջոցները պարզել են, որ 2017 թվականին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի նամակագրության հրապարակման հետ առնչություն ունի ռուսական հետախուզությունը, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը։

Ֆրանսիայի ներկայիս ղեկավարի՝ նախագահական ընտրությունների 2-ր փուլի ժամանակվա նամակագրությունը մոտ 9 գիգաբայթ տարողության տեղեկատվություն է, որի արտահոսքը «MacronLeaks» անվանումն է ստացել:

Ըստ Le Monde-ի, հետաքննող լրագրողների կարծիքով, գործել է հաքերների երկու խումբ՝ APT28 (Fancy Bear) և Sandworm, որոնք կապված են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հետ, իսկ արտահոսքն «առաջին հերթին հաստատվել է տեխնիկական ապացույցներով»:

11008 | 0
Facebook