Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը

10:05, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը

Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնում է ТАСС գործակալությունը: Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել 2020-ի սկզբին։ «Նախարարները պայմանավորվել են բանակցությունները շարունակել հաջորդ տարի»,- ասվում է հաղորդագրությունում: Ադրբեջանի ԱԳ նախարարության տվյալներով՝ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում նախարարները «լայն քննարկումներ» են անցկացրել: «Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները»,- նշվում է հայտարարությունում:

6048 | 0
Facebook