Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների փախուստի մասին

20:55, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների փախուստի մասին

«Նախկին պաշտոնյաների փախուստը, որոնք անցնում են մի շարք քրեական գործերով, պետք է դիտարկել օրինականության և արդարության տեսանկյունից»,-այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի փախուստի մասին։

Վարչապետի խոսքով՝ արդարության հարցն անհանգստացնում է հասարակությանը, և այդ անհանգստությունը կիսում է նաև երկրի կառավարությունը։ Բայց այստեղ, նրա կարծիքով, ծագում է օրինականության հարցը։

Որպես օրինակ կառավարության ղեկավարը բերել է շրջակա միջավայրի նախկին նախարար Արամ Հարությունյանի փախուստը, ով, խորհրդարանի պատգամավոր լինելով, անձեռնմխելիության կարգավիճակ ուներ։ Փաշինյանի խոսքով՝ նա երկրից դուրս է եկել՝ արդեն իմանալով իր դեմ քրեական գործի հարուցման մասին, և իրավապահ մամինները չեն կարողացել խոչընդոտել դրան վերջինի անձեռնմխելիության պատճառով։

«Պատկերացրեք՝ ինչ աղմուկ կբարձրանար, եթե նրան կանգնեցնեին»,- նշել է նա։

Փաշինյանը նաև ասել է, որ տառացիորեն նախօրեին քննարկվել է ևս մեկ պաշտոնյայի հարցը, որը նույնպես, ամենայն հավանականությամբ, կլքի երկիրը՝ իմանալով քրեական հետապնդման փաստի մասին. «Այդ մարդկանց մի մասին, գուցե, մենք վերադարձնենք, մյուսներին՝ ոչ, բայց այստեղ կարևոր է հետևել օրենքի տառին և ոգուն»,- ընդգծել է վարչապետը։

6730 | 0
Facebook