Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թաքնված տեսախցիկ՝ գինեկոլոգի կաբինետում. պացիենտն իր տեսանյութը գտել է մեծահասակների կայքում

22:40, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Թաքնված տեսախցիկ՝ գինեկոլոգի կաբինետում. պացիենտն իր տեսանյութը գտել է մեծահասակների կայքում

Օդեսայի հիվանդանոցներից մեկի գինեկոլոգները մեկուկես տարի շարունակ պոռնոգրաֆիկ տեսանյութեր են պատրաստել իրենց պացիենտների մասնակցությամբ արված գաղտնի տեսանյութերից ու դրանք վաճառել պոռնոկայքերին: Ապօրինությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ զոհերից մեկն իր մասնակցությամբ տեսահոլովակը տեսել է պոռնոկայքում: Նա դիմել է ոստիկանություն, որը պարզել է, որ 2017 թվականի սկզբից մինչև 2018 թվականի ապրիլն Օդեսայի մարզային օնկոլոգիական դիսպանսերի գինեկոլոգիական կաբինետի բժիշկները ՈՒՁՀ գործընթացը գաղտնի նկարահանել են: Տեսագրությունները հետո վաճառվել են արտասահմանյան պոռնոկայքերին:

Խուզարկության ընթացքում իրավապահները գտել են կոշտ սկավառակներ և կրիչներ՝ գաղտնի տեսախցիկի նկարահանումներով:

Դիսպանսերի գլխավոր բժիշկը պնդում է, թե ինքը տեղյակ չի եղել, այդ ամենը տեղի է ունեցել վարձակալվող տարածքում:

30929 | 0
Facebook