Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ռոստովի «Պլատով» օդանավակայանում

10:05, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ռոստովի «Պլատով» օդանավակայանում

Air Armenia ավիաընկերության՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել՝ տեխնիկական պատճառներով, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի տարածած հաղորդագորությանը։ «Ժամը 11:07-ին Air Armenia ավիաընկերության ինքնաթիռը, որն ուղևորվում էր Երևանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, սակայն հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով»,-հաղորդում է գործակալության զրուցակիցը: Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է ուղարկել ուղևորների հետևից, որն արդեն ուղևորվել է Մոսկվա:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր NGT930 չվերթն իրականացնող Boeing 737-500 EK 73736 օդանավի հարկադիր վայրէջքի մասին:

9641 | 0
Facebook