Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արթուր Վանեցյանն իշխանության քաղաքական հակառակորդը չէ». Արմեն Խաչատրյան

00:05, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
«Արթուր Վանեցյանն իշխանության քաղաքական հակառակորդը չէ». Արմեն Խաչատրյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ երկրում հանցավորության մակարդակն, ընդհանուր առմամբ, կառավարելի է, բացահայտված հանցագործությունների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է մոտ տասը տոկոսով. «Մեր օպերատիվ ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Միայն Երևանում ամեն օր 100-ից ավելի ՃՏՊ է տեղի ունենում: Վթարի են ենթարկվում անգամ ամենապրոֆեսիոնալ վարորդները: Պետք է ունենալ պատշաճ որակի հասարակական տրանսպորտ»,- ասել է նա:

Անդրադառնալով աղմկահարույց տեսանյութին, որում ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք են կորզում, Խաչատրյանն ասել է.«Ոստիկանությունում վաղուց նման գործելաոճ չկա: Ոստիկանն առանց այն էլ պաշտպանված չէ: Նույնիսկ ոստիկանի իրավաչափ գործողությունները կարող են դիտարկվել որպես ոչ իրավաչափ: Այսօր որևէ ոստիկան չի հանդգնի նման կերպ ցուցմունք կորզել, որևէ ոստիկանի ղեկավար չի կարող ցուցում տալ, որ նա դուրս գա իր լիազորությունների սահմաններից»:

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից մի շարք աղմկահարույց գործերով անցնող մեղադրյալների չարտահանձնելը դեռևս վերջնական չէ, օրինակ՝ Լևոն Սարգսյանի արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է. «Դա ՌԴ-ի քաղաքականությամբ պայմանավորված գործընթաց է: Այստեղ ես մեր իրավապահ մարմինների մեղքը չեմ տեսնում, ի՞նչ մեղք ունեն նրանք, եթե ինչ-որ պետություն նման դիրքորոշում ունի: Դեռևս չկա որոշում, որ այդ մարդիկ չպետք է արտահանձնվեն»,- ասել է Խաչատրյանը:

Պատգամավորի կարծիքով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իշխանության քաղաքական հակառակորդը չէ, ու քանի որ նա պետական պաշտոնյա չէ, ազատ է անելու քաղաքական հայտարարություններ: «Լինի Սորոսի գրասենյակը, թե այլ մեկը, եթե Հայաստանին վտանգ են սպառնում, անպայման կհայտնվեն իրավապահների տեսադաշտում, ու նրանցով կզբաղվեն»,- նշել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արթուր Վանեցյանն իշխանության քաղաքական հակառակորդը չէ». Արմեն Խաչատրյան
4526 | 2
Facebook