Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաշար Ասադի հորեղբայրը մեղադրվում է Իսպանիայում փողերի լվացման համար

15:40, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
Բաշար Ասադի հորեղբայրը մեղադրվում է Իսպանիայում փողերի լվացման համար

Իսպանիայում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հարազատները մեղադրվում են «ավելի քան 600 միլիոն եվրո» փողերի լվացման մեջ: Նոյեմբերի 22-ին Իսպանիայի Ազգային դատարանի որոշմամբ, քրեական գործ է հարուցվել Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆաթ Ասադի դեմ։

Մեղադրանք է առաջադրվել ևս 13 մարդու, այդ թվում 82-ամյա Ռիֆաթ Ասադի ութ երեխաներին և նրա երկու կանանց:
     Մեղադրական կողմի փաստարկների համաձայն՝ 1980-ականներից ի վեր նրանք գործել են Իսպանիայում որպես կազմակերպված «հանցավոր խումբ», հիմնականում Մալագա նահանգում: Նրանց է պատկանում 507 անշարժ գույք՝ 695 միլիոն եվրո արժեքով, նշվում է Իսպանիայի դատական իշխանությունների հայտարարության մեջ:
     Բացի այդ, խումբը գործել է նաև այլ եկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ Ռիֆաթ Ասադն ունի սեփականություն, որը Բուքինգհեմյան պալատից հետո երկրորդ ամենամեծ անշարժ գույքն է:
     Նրա ընտանիքին է պատկանում նաև Boeing 727-ը, լյուքս դասի մի քանի շքեղ մեքենա, ինչպես նաև 3 նավ:
     Ասադի հորեղբայրն այդ գումարների ծագումը բացատրում է Սաուդյան Արաբիայի կողմից նվիրատվությունների և նվերների տեսքով:
     Ռիֆաթ Ասադը ստիպված է եղել փախչել Սիրիայից 1983 թվականին՝ հեղաշրջման անհաջողփորձից հետո, երբ նա փորձեց իշխանությունը խլել ավագ եղբորից՝ Հաֆեզ ալ-Ասադից, ով ներկա նախագահ Բաշար ալ-Ասադի հայրն է:

5463 | 0
Facebook