Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատը մտադիր է հետաքննել Բայդենի հնարավոր ճնշումը Պորոշենկոյի վրա

16:35, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
ԱՄՆ Սենատը մտադիր է հետաքննել Բայդենի հնարավոր ճնշումը Պորոշենկոյի վրա

ԱՄՆ Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեհեմը պետքարտուղար Մայք Պոմպեոյից փաստաթղթեր է պահանջել՝ կապված Պետրո Պորոշենկոյի և Ջո Բայդենի հեռախոսազրույցների վերաբերյալ, այդ թվում Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի՝ Վիկտոր Շոկինին պաշտոնանկ անելու հետ: Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում անելով սենատորի նամակին:

Գրեհեմի խոսքով, 2016 թվականի փետրվարի 11-ին, 18-ին և 19-ին Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ, որի ժամանակ բարձրացրել է գլխավոր դատախազ Շոկինին «ենթադրյալ կոռուպցիայի համար աշխատանքից հեռացնելու մասին» հարցը: Նրանց միջև ևս մեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել 2016-ի մարտի 22-ին՝ Շոկինին հեռացնելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ։

Հիշեցնենք՝ 2018-ի հունվարին Բայդենը պահանջում էր, որպեսզի Ուկրաինայի նախագահը պաշտոնանկ անի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին:

8538 | 0
Facebook