Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն աջակցում է Իրանում ցույցերի մասնակիցներին

10:20, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ն աջակցում է Իրանում ցույցերի մասնակիցներին

ԱՄՆ-ն իշխանությունները դատապարտում են Իրանի անվտանգության ուժերի գործողություններն ընդդեմ բողոքի ակցիայի մասնակիցների, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը: «ԱՄՆ-ն աջակցում է Իրանի ժողովրդին, ովքեր խաղաղ ցույցեր են իրականացնում ռեժիմի դեմ, որն իրականում պետք է պաշտպաներ ժողովրդի շահերը: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը և կապի միջոցների սահմանափակումը բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Իրանում ցույցերը սկսվեցին բենզինի գնի բարձրացման իշխանությունների որոշումից հետո: Ոստիկանական ուժերը ցուցարարների դեմ հրազեն են կիրառել: Ականատեսները պնդում են, որ մահացել է երկու ցուցարար:

7643 | 0
Facebook