Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

16:20, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նոյեմբերի 12-ին մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Հ. Խուդոյանը միջնորդության հիմք էր համարել վերջին մի քանի նիստերի վճիռները և դրանցից հետո իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը:

Դատարանը հայտարարեց ընդմիջում՝ նիստից բացակայող թարգմանչի բացակայության պատճառը պարզելու համար:

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի պաշտպանները նաև դատախազ Պետրոս Պետրոսյանին էին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել:

7925 | 1
Facebook