Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դմիտրի Մեդվեդևի որդին հանդիպում է հայուհու հետ. ԶԼՄ-ներ

16:50, երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ.
Դմիտրի Մեդվեդևի որդին հանդիպում է հայուհու հետ. ԶԼՄ-ներ

Ռուսական «403 press» Telegram ալիքը մանրամասներ է ներկայացրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու` Իլյա Մեդվեդևի անձնական կյանքի մասին:

Ըստ ալիքի, Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի համալսարանի Ասիայի ու Աֆրիկայի երկրների ֆակուլտետի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, ում նա արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամներին:

«Վարչապետի որդին առնվազն մեկ տարի առաջ իր սիրելիին ծանոթացրել է մայրիկի` Սվետլանայի հետ: Նրանք երեքով ներկա են գտնվել սեպտեմբերին Սոչիում կայացած «Նոր ալիք» երաժշտական փառատոնին»,- հայտնում է լրատվամիջոցը:

Նշվում է, որ Յանա Գրիգորյանը մասնակցել է համալսարանում հայոց գրերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

45157 | 1
Facebook