Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ԵՊՀ-ում ուսման վարձը կբարձրանա 15%-ով

10:45, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
ԵՊՀ-ում ուսման վարձը կբարձրանա 15%-ով

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պատրաստվում է բուհի գիտական խորհրդին ներկայացնել ուսման վարձերի՝ միջինը 15%-ով բարձրացնելու հարցը: «Այսօր մեր պրոֆեսորը ստանում է աշխատավարձ, որը համարժեք չէ իր կատարած աշխատանքին: Բայց աշխատավարձը հիմնականում գոյանում է ուսման վարձերից, որովհետև որևէ ծառայություն այլևս շոշափելի գումար չի բերում: Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, իրատեսական չէ»,- նշել է նա: Ասում են՝ ռեկտորի պաշտոնակատարի այս հայտարարությունը բուռն արձագանք է գտել ուսանողների շրջանում, ովքեր մտադիր են բողոքի նոր ակցիաներ սկսել ինչպես բուհում, այնպես էլ դրանից դուրս ու սոցիալական հարթակներում՝ հիմնավորելով նաև, որ թանկացումներից կրթության որակը չի փոխվում:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
20565 | 1
Facebook