Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադը Թրամփին անվանել է ԱՄՆ-ի պատմության մեջ լավագույն նախագահը

12:30, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
Ասադը Թրամփին անվանել է ԱՄՆ-ի պատմության մեջ լավագույն նախագահը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ-ի պատմության մեջ լավագույն նախագահը, քանի որ նրա մտադրությունները պարզ են: Այս կարծիքը Սիրիայի նախագահը հայտնել է El-Ihbariye և Syria հեռուստաալիքներին տված հարցազրույցում, փոխանցում է SANA գործակալությունը: Ասադն իր գնահատականը բացատրել է նրանով, որ Թրամփը չի փորձում թաքցնել իր իրական մտադրությունները, նա բացահայտ ասում է դրանք, օրինակ. ««Մենք նավթ ենք ուզում», «ուզում ենք ինչ-որ մեկից ազատվել», «ուզում ենք ծառայություններ տրամադրել՝ փողի դիմաց»... սա ամերիկյան քաղաքականության իրականությունն է»,- հավելել է Ասադը:

8118 | 1
Facebook