Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Անդրանիկ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության. «Հրապարակ»

10:05, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
Անդրանիկ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Իմ քայլի» վերջին նիստերից մեկում Անդրանիկ Քոչարյանից լուրջ դժգոհություններ էին հայտնել, մասնավորապես ապրիլյան պատերազմի հանձնաժողովի մասով։ Դժգոհության պատճառներից մեկը կապված է վարչապետի խորհրդական, ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Բանն այն է, որ հանձնաժողովը նրան «հարցաքննության» է կանչել, և Քոչարյանը, ազարտի մեջ ընկնելով, Կարապետյանին ընդհուպ վիրավորական հարցեր է տվել։

«Առաջին ծանրակշիռ «վկան» էր տեսել՝ ոգևորվել»,- ասաց հանձնաժողովի մեր աղբյուրը։ Կարապետյանը բողոքել է Նիկոլ Փաշինյանին, ասել, որ ինքն արժանի չէ նման վերաբերմունքի, և որ յուրայինների հետ չի կարելի այդկերպ վարվել։ Փաշինյանն էլ Մակունցին է հորդորել «կարգի հրավիրել» Քոչարյանին։ Վերջինիս նախատել են, թե՝ ուրիշների վրա ուժդ չի պատում, չես կարողանում մարդ բերել, յուրայինների վրա՞ ես ուժդ ցուցադրում։ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության»։

Մանրամասները՝ թերթի համարում:

5604 | 0
Facebook