Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

10:45, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Այսօր գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ին նշվում է գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվում է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։

Ծրագրի շրջանակներում 286 քաղաքացի պետպատվերով արդեն ստացել է բուժսպասարկում:

Նշենք, որ այս հիվանդությունն այսօր էլ մնում է մահացությունների և հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկն աշխարհում: Անոթային հիվանդություններին բաժին է ընկնում մահացությունների գրեթե կեսը, ընդ որում, մեկ հինգերորդ մասի մոտ դա տեղի է ունենում աշխատունակ տարիքում:

2711 | 0
Facebook