Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայրն անհետացած դստերը պատահաբար հայտնաբերել է մեծահասակների համար նախատեսված կայքում

01:10, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Մայրն անհետացած դստերը պատահաբար հայտնաբերել է մեծահասակների համար նախատեսված կայքում

Ամերիկուհին հայտնի պոռնոկայքում պատահաբար գտել է իր անհետացած դստերը: Կինը մտել է մեծահասկների համար նախատեսված կայք և նախ գտել իր 15-ամյա դստեր լուսանկարները, ապա նաև՝ բազմաթիվ 5 տասնյակից ավելի պոռնոտեսանյութեր՝ իր երեխայի մասնակցությամբ:

Աղջիկն անհետացել է այս տարվա փետրվարին:

Մայրը դիմել է իրավապահներին, ովքեր պարզել են, որ տեսանյութերում պատկերված տղամարդկանցից մեկն այն անձն է, ում հետ վերջին անգա տեսել են աղջան իր տան մոտակայքում գտնվող խանութում: Այս հանգամանքը նաև հաստատվել է խանութի տեսահսկման սարքերի նկարահանած տեսանյութերում:

Աղջկան հայտնաբերել են տղամարդու տանը: Նա խոստովանել է, որ Ջոնսոն անունով տղամարդուց ինքը նաև հղիացել է, տղամարդն իրեն տարել է կլինիկա ու ստիպել աբորտ անել:

30-ամյա տղամարդը ձերբակալվել է:

30-ամյա կասկածյալ Ջոնսոնը
30-ամյա կասկածյալ Ջոնսոնը
32681 | 0
Facebook