Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում այդ հատվածում գործող փոքր ՀԷԿ-ի թունելից». ՀԲՃ

10:25, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
«Ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում այդ հատվածում գործող փոքր ՀԷԿ-ի թունելից». ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել են, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ «Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում այդ հատվածում գործող փոքր ՀԷԿ-ի թունելից։ ՀԷԿ-ը որոշել էր ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով պոչանքով լցված իր թունելը մաքրել, որն էլ Ողջի գետի հերթական պղտորվելու պատճառ հանդիսացավ։
     Հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են եղել պետական լիազոր մարմինների հետ, և ինչո՞ւ է դա արվել մթության քողի տակ»,- տեղեկացնում է ՀԲՃ-ն:

| | |
1019 | 0
Facebook