Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Համակարգից դուրս, այդ համակարգից հասկացող մասնագետներ չկա՞ն». Վլադիմիր Վարդանյանը՝ Գևորգ Պետրոսյանին

15:40, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Համակարգից դուրս, այդ համակարգից հասկացող մասնագետներ չկա՞ն». Վլադիմիր Վարդանյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Խորհրդարանը քննարկում է օրենսդրական մի փաթեթ, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ այդ պաշտոնները պետք է զբաղեցնեն փորձառություն ունեցողները: Դրան ի պատասխան «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ նախագիծը չպետք է ընկալվի վստահությունն ընդդեմ պրոֆեսիոնալիզմի տիրույթում:

«Համակարգից դուրս, այդ համակարգից հասկացող մասնագետներ չկա՞ն: Չե՞ն եղել մարդիկ, ովքեր, համակարգից դուրս լինելով, համակարգում դրական փոփոխություններ են բերել, նոր շունչ են հաղորդել համակարգին»,- դիմելով Պետրոսյանին՝ ասաց Վարդանյանը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ այն կարծիքը հայտնեց, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություն կատարելով՝ չի ապահովվում ուժային կառույցների համար կենսական նշանակություն ունեցող սկզբունքներից մեկը՝ փոխզսպումների ու հակակշիռների համակարգի առկայությունը:

| | |
1717 | 0
Facebook