Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

15:00, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան ժամը 9-ին փաստաբանը բողոքարկել է Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալման իրավաչափությունը։

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ եթե ձերբակալման դեմ բողոքը ներկայացվել է անձի անազատության մեջ գտնվելու ժամանակ` փաստացի արգելանքի վերցնելու պահից 60 ժամվա ընթացքում, ապա դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում և որոշում է կայացնում 24 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից 72-րդ ժամը։

Հուսանք, այսօր՝ մինչ երեկոյան ժամը 9-ը, բողոքի քննության արդյունքում դատարանը կկայացնի օբյեկտիվորեն իրավահեն և սպասելի որոշում»:

2783 | 0
Facebook