Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանի վարչապետը կքննարկի նախարարների աշխատավարձի կրճատումը՝ ցույցերի ֆոնին

21:35, երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.
Լիբանանի վարչապետը կքննարկի նախարարների աշխատավարձի կրճատումը՝ ցույցերի ֆոնին

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին երկրի քաղաքական ուժերի հետ քննարկում է տնտեսական արտակարգ միջոցառումների ծրագրի կետերը, այդ թվում՝ ներկա և նախկին նախարարների ու պատգամավորների աշխատավարձերի 50%-ով կրճատումը, որպեսզի դադարեցվեն հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերությունը: Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ Հարիրիի կողմից առաջարկված փաստաթղթում նախատեսվում է «բոլոր ֆոնդերի չեղարկումը, այդ թվում զարգացման և վերակառուցման հիմնադրամները, փախստականների օգնության հիմնադրամները, ինչպես նաև լիբանանյան բոլոր բանկերի, այդ թվում մասնավոր բանկերի համար հարկերի բարձրացում 25%-ով, երեք միլիարդ դոլարի չափով փոխանցում պետական գանձարանին, կենսաթոշակների նվազեցման չեղարկում՝ զինվորականների և անվտանգության ուժերի համար»:

3461 | 0
Facebook