Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զինված խմբավորումները կրակ են բացել Էյն Իսայի ԻՊ-ի զինյալների ընտանիքների ճամբարի վրա». Կ. Հովհաննիսյան

16:25, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
«Զինված խմբավորումները կրակ են բացել Էյն Իսայի ԻՊ-ի զինյալների ընտանիքների ճամբարի վրա». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Կարճ ներկայացնում եմ այսօրվա մինչև ժամը 15:00 եղած հնարավոր տեղեկությունները Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում ծավալվող գործողությունների մասին տեղեկություն:
     Սարի Քանիյա քաղաքի մերձակայքում շարունակվում են ընթանալ ծանր մարտեր: Այստեղ բախվել են քրդական և Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումների ուժերը:
     Այդ խմբավորումները հարձակվել են քաղաքի վրա երեք կողմից՝ օգտագործելով հրաձգային և ականանետային զինատեսակներ:
     Սպանվել է վեց հոգի:
     Զինված խմբավորումները կրակ են բացել Էյն Իսայի ԻՊ-ի զինյալների ընտանիքների ճամբարի վրա, փորձելով ստեղծել իրավիճակ, որպեսզի այդ ճամբարից ԻՊ-ի ընտանիքները դիմեն փախուստի:
     Աբու Սիրա գյուղի մոտակայքում թիրախավորել են քաղաքացիական մեքենա և կրակ բացել նրա վրա, ինչի հետևանքով զովել է երկու քաղաքացիական անձ, իսկ մեկը վիրավորվել է:
     Էյն Իսայի Միթրաս և Մենեքլիյե գյուղերի մերձակայքում քրդական ուժերին հաջողվել է պայթեցնել թուրքական բանակին պատկանող երկու տանկ, որոնք օգտագործում են զինված խմբավորումները:
     Թալ Թամմիրից արևմուտք Ալիյա և Էրբեյն գյուղի վրա հարձակվել են զինված խմբավորումները, հարձակմանը դիմակայել են SDF-ի ուժերը, որի հետևանքով ավելի քան 60 զոհ են տվել զինված խմբավորումները:
     Այսօր, մինչև ժամը` 15:00-ի դրությամբ այս հատվածում, որը չի պահպանվում սիրիական կառավարական ուժերի կողմից, քրդերին հաջողվել է շարքից հանել 3 տանկ և 14 ռազմական զրահապատ մեքենա, մեկ զրահապատ մեքենա»:

3283 | 0
Facebook