Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նույնիսկ այդ ծիծաղելի գումարը չի վճարվել համայնքային բյուջե». Անդրեյ Ղուկասյան

22:45, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
«Նույնիսկ այդ ծիծաղելի գումարը չի վճարվել համայնքային բյուջե». Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Շնողի բժշկական ամբուլատորիայի երկրորդ հարկը Շնողի նախկին համայնքապետ Քոչինյանը՝ նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը, տարիներ առաջ օտարել է իր աղջկան անտրամաբանական ցածր գնով` ընդամենը 600.000 դրամով:

Տարիներ անց պարզվում է, որ նույնիսկ այդ ծիծաղելի գումարը չի վճարվել համայնքային բյուջե: Նման փաստեր հայտնաբերելուց վաղուց այլևս չեմ զարմանում: Մի բան հաստատ է. հետևողական եմ լինելու նաև այս հարցում, որպեսզի գույքը վերադարձվի համայնքին: Շինությունը գտնվում է համայնքի կենտրոնում և կարող է ծառայել համայնքային որևէ խնդրի լուծման համար»:

10278 | 0
Facebook