Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էկվադորի իշխանությունները համաձայնել են կատարել ցուցարարների պահանջները

15:15, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
Էկվադորի իշխանությունները համաձայնել են կատարել ցուցարարների պահանջները

Էկվադորի իշխանությունները որոշել են չեղարկել բենզինի գները չսուբսիդավորելու հրամանագիրը, որի պատճառով սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր, հայտնում է El Comercio-ն:
     «Էկվադորի կառավարությունը մշակում է նոր փաստաթուղթ, որը ուժը կորցրած կճանաչի №883 հրամանագիրը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ի պատասխան այս քայլի՝ ցուցարարները համաձայնել են դադարեցնել ցույցերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբից սկսված ցույցերի հետևանքով կաթվածահար էր եղել երկրի մի շարք քաղաքների տրանսպորտային համակարգը, ձերբակալվել էր մոտ 275 մարդ, ցույցերի ժամանակ վնասվածքներ էր ստացել 28 ոստիկան:

3559 | 0
Facebook