Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գագիկ Ծառուկյանն իրեն 10 դրամով «ազգի փրկիչ» էր հռչակում

11:10, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
Գագիկ Ծառուկյանն իրեն 10 դրամով «ազգի փրկիչ» էր հռչակում

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց խաղողի այգիների ընդլայնման և մթերման մասին, որի ընթացքում, ռեպլիկի կարգով նշեց, որ «զարմանալիորեն» այս տարի որևէ աղմուկ-աղաղակ չի նկատվում մթերումներից առաջ, ինչն ամեն տարի տեղի էր ունենում նույն ժամանակահատվածում։ Ասում են, որ վարչապետի ռեպլիկը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանին։ Համաձայն շրջանառվող լուրերի, Ծառուկյանի ընկերությունները նախապես հայտարարում էին մթերման պայմանների մասին, սակայն մթերումից օրեր առաջ նվազեցնում էին գինն ու մթերվող խաղողի ընդւոնման սահմանված առավելագույն չափը, որից հետո զայրացած գյուղացիների առաջ «հայտնվում էր» Գագիկ Ծառուկյանը և «լայն ժպիտով» հայտնում, որ ինքը «ժողովրդական առաջնորդ է․․․ ժողովրդի կողքին ու մեջքին է․․․» և խոստանում 10 դրամով ավելացնել խաղողի մթերման գինը՝ այդ կերպ «հերոսանալով» և «ազգի փրկիչ» հռչակելով ինքն իրեն։ Ասում են նաև, որ իշխանությունները կասկածներ ունեն, որ այս գործողությունները կազմակերպված բնույթ են կրել և պատկան կառույցներին հանձնարարվել է ուսումնասիրել այդ դեպքերը։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
31143 | 0
Facebook