Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էս տարի ոչ մի աղմուկ, ոչ մի աղաղակ չկա». Նիկոլ Փաշինյան

11:40, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
«Էս տարի ոչ մի աղմուկ, ոչ մի աղաղակ չկա». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ խաղողի մթերման թեմային՝ ուրախությամբ նշելով, որ այս տարի որևէ խնդիր չի եղել. «Այսօր արձանագրեցի, որ խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք և ուշադրության էր արժանի այն, որ էս տարի ոչ մի աղմուկ, ոչ մի աղաղակ չկա: Չեմ հիշում էդպիսի բան, որ խաղողի մթերման շրջանում, կառավարությունը, էսպես ասած, սթրեսային ու ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Մեզ բոլորիս շնորհավորում եմ էս կապակցությամբ: Սա կապված է այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկել ենք անցյալ տարվանից՝ ՊԵԿ-ի միջոցով: Հուսով եմ՝ գտել ենք ձևը, որ արհեստական լարվածություններ ու գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- ասաց Փաշինյանը:

6793 | 0
Facebook