Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Daily Mail-ի անդրադարձը՝ Քիմ Քարդաշյանի երևանյան ելույթին

20:15, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Daily Mail-ի անդրադարձը՝ Քիմ Քարդաշյանի երևանյան ելույթին

Երևանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ելույթին անդրադարձել է բրիտանական Daily Mail պարբերականը:

Պարբերականը մասնավորապես անդրադարձ է կատարել Քիմի կերպարին՝ մանրամասն նկարագրելով նրա արտաքին տեսքը:

«Քիմ Քարդաշյանը կրկին բիզնես միջավայրում է»,- գրել է պարբերականը՝ նշելով, որ աշխարհահռչակ աստղն օդային համբույրներ է ուղարկել իր հետևորդներին, միջոցառման ունկնդիրներին՝ քննարկելով իր ապրանքանիշի ունեցած հաջողություններն ու նշելով հաջողության հասնելու ճանապարհին հանդիպած խնդիրները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր #WCIT 2019 համաժողովի շրջանակում ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը խոսել է մարքեթինգային վերլուծության իր «ձեռագրի» մասին:

13690 | 1
Facebook