Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական․ Коммерсантъ

17:25, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական․ Коммерсантъ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական, գրում է «Коммерсантъ» պարբերականը: Գեորգի Ասատրյանը, ըստ աղբյուրի, զբաղվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արմեն Սարգսյանի, ինչպես նաև՝ երկու երկրների նախագահական վարչակազմերի միջև կապերի ամրապնդմամբ։ «Коммерсантъ»-ի զրուցակիցները պարզաբանել են, որ Գեորգի Ասատրյանին նշանակելու վերաբերյալ որոշումը կայացվել է հոկտեմբերի 1-ին՝ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այցից հետո, խորհրդատու Գեորգի Ասատրյանի պարտականությունները լինելու են կամավոր հիմունքներով:

7084 | 0
Facebook