Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պահպանողականների հաղթանակը Կուրցին կվերադարձնի Ավստրիայի կանցլերի պաշտոնը

14:15, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
Պահպանողականների հաղթանակը Կուրցին կվերադարձնի Ավստրիայի կանցլերի պաշտոնը

Կիրակի Ավստրիայում անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Նոր ընտրությունները պետք է տեղի ունենային 2022 թվականին, սակայն Ավստրիայի փոխկանցլերը հրաժարական տվեց ստեղծված սկանդալի պատճառով։ Պատճառը Suddeutsche Zeitung և Spiegel պարբերականների տարածած տեսանյութն է, որում փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն և նրա տեղակալը 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում քաղաքական աջակցության դիմաց ռուս օլիգարխի կնոջը՝ Ալինա Մակարովային խոստանում են մասնաբաժիններ պետական պատվերներում: Իբիցայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ավստրիացի պաշտոնյաներն առաջարկում էին Մակարովային գնել Kronen Zeitung պարբերականը, Ավստրիայում շինարարական պայմանագրեր ձեռք բերելու արտոնություններ՝ փոխարենը պահանջելով ռուս օլիգարխից գումար՝ ընտրություններում մասնակցության համար։ Պայմանավորվածությունները չեղարկվեցին, իսկ օլիգարխի կին ներկայացած աղջիկը Չեռնոգորիայից ուսանողուհի էր և կապված չէր Ռուսաստանի հետ: Քաղաքական սկանդալից պատճառով մայիսին սկսվեց իշխող կոալիցիայի և կանցլեր Սեբաստիան Կուրցի հրաժարականի գործընթացը։ Ավստրիայի պատմության մեջ առաջին անգամ ժամանակավոր կառավարության ղեկավար դարձավ Սահմանադրական դատարանի նախագահ Բրիջիթ Բիրլինը:

Սեպտեմբերի 29-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում պահպանողական՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը վստահ հաղթանակ տարավ Ազգային խորհրդի (խորհրդստորին պալատի) ընտրություններում: Ընտրություններում տարած հաղթանակը պահպանողականներին հնարավորություն կտա ստանալ խորհրդարանական մեծամասնություն, իսկ Սեբաստիան Կուրցին՝ կառավարություն կազմելու ու Ավստրիայի կանցլերի պաշտոնին վերադառնալու հնարավորություն:
     Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը հավաքել Է քվեների 38,4 %-ը, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցնում Է երկրորդ տեղը՝ քվեների 21,5% արդյունքով, երրորդ տեղում աջամետ Ավստրիայի ազատության կուսակցությանն է՝ 17,3%, չորրորդ տեղում են «Կանաչները»՝ 12,4%, «Նոր Ավստրիան» (NEOS) 5-րդ տեղում է՝ 7,4%:

6242 | 0
Facebook