Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիկավկազում մահացել է նախկին ամուսնու կողմից դաժանաբար դանակահարված կինը. թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել

00:45, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ.
Վլադիկավկազում մահացել է նախկին ամուսնու կողմից դաժանաբար դանակահարված կինը. թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել

Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում մահացել է 22-ամյա Ռեգինա Գագիևան, ում դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել նախկին ամուսինը: Դաժան միջադեպը մեծ արձագանք է գտել համացանցում, հրապարակվել են դանակահարության կադրերը, որոնք նկարահանել է անվտանգության տեսախցիկը:

Հետաքննության տվյալներով՝ 2019-ի սեպտեմբերի 18-ին աղջկա նախկին ամուսինը՝ նախկին ոստիկան 31-ամյա Վադիմ Տեխովը, եկել է աղջկա աշխատավայր ու վիճաբանություն սկսել: Վիճաբանության ընթացքում նա, խանդի հողի վրա հանել է իր հետ բերած դանակն ու ավելի քան 10 հարված հասցրել իր զոհի պարանոցին ու կրծքավանդակին: Հանցագործը փախուստի է դիմել, աղջկա արյունաքամվող մարմինը գտել են աշխատակիցներն ու շտապօգնություն կանչել: Բժիշկները պայքարել են Ռեգինայի կյանքի համար, սակայն սեպտեմբերի 24-ին նա մահացել է:

Հայտնի է, որ նախկինում Տեխովը քրեական պատասխանատվության է ենթարկվել մոլագար խանդի հողի վրա Ռեգինային բազմիցս ծեծելու համար, երբ նրանք դեռ ամուսիններր են եղել: Ավելին, դանակահարության պահին նա տնային կալանքի տակ է եղել: Նրա ոտքին եղել է հեռահար հսկման սարք, սակայն իրավապահները չեն կանխել նրա՝ տնից դուրս գալն ու հանցագործություն կատարելը: Հարձակումից անմիջապես հետո նա փախուստի է դիմել, սակայն հաջորդ օրը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Ռեգինան նախկին ամուսնուց 3 տարեկան որդի ուներ, որն ամուսնալուծությունից հետո ապրում էր Տեխովի ծնողների հետ: Հարավային Օսեթիայում ընդունված է, որ ամուսնալուծությունց հետո երեխան ապրում է հոր ընտանիքի հետ:

Ռեգինայի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, իսկ Տեխովին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

38521 | 0
Facebook