Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբ Վանեցյանն ասում էր «կանգ առ», նկատի ուներ Ալիկ և Վիգեն Սարգսյանների նկատմամբ քրգործերի հարուցո՞ւմը». Արթուր Սաքունց

22:15, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ.
«Երբ Վանեցյանն ասում էր «կանգ առ», նկատի ուներ Ալիկ և Վիգեն Սարգսյանների նկատմամբ քրգործերի հարուցո՞ւմը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրել

Երբ Վանեցյանը իր հրաժեշտի խոսքում ասում էր ՀՀ վարչապետին «կանգ առ», նկատի ուներ այդօրվա երկու քրեական գործերի հարուցո՞ւմը Ալիկ և Վիգեն Սարգսյանների նկատմամբ, թե՞ այլ Սարգսյան էլ նկատի ուներ։

Փաստորեն, Վանեցյանը չդիմացավ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեմպին ու ծավալին։

Դե ախր, կոռուպցիայի բացահայտումը ԱԱԾ֊ի գործը չի էլի, պետք է զբաղվեն միայն հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, այդ գործերով պետք է զբաղվի ոստիկանությունը և հատկապես կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Սպասենք նոր իրադարձությունների. Ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրել»:

7349 | 1
Facebook