Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժամանակն է, որ սեպտեմբերի 21-ը վերանվանվի Անկախության վերականգման օր». Սոսի Թաթիկյան

09:00, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
«Ժամանակն է, որ սեպտեմբերի 21-ը վերանվանվի Անկախության վերականգման օր». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակն է, որ սեպտեմբերի 21-ը վերանվանվի Անկախության վերականգման օր: Այլապես այնպիսի տպավորություն է, որ մենք 20-րդ դարի վերջին տասնամյակից առաջ անկախ պետականություն չենք ունեցել: Դա ամենևին չի նսեմացնի տոնի կարևորությունը, այլ նրան կհաղորդի իրականությանը համարժեք ընկալում ոչ միայն օտարերկրացիների շրջանում, այլև մեզ կօգնի ձերբազատվելու նորանկախ և դեռևս ինքնիշխանության հաստատման ընթացքում գտնվող պետության բարդույթից:

Անգամ պստլիկ, սակայն հպարտ Արևելյան Թիմորը, որը նորանկախ (2002 թվականից) կիսակղզի երկիր է` Խաղաղ օվկիանոսի մեջտեղում, իր սեպտեմբերի 21-ին համարժեք տոնը կոչում է ոչ թե անկախության, այլ Անկախության վերականգման օր` հաշվի առնելով Պորտուգալիայից 1970-ականներին ապագաղութացմանը հաջորդած ինդոնեզական վարչակարգի երեսուն տարիները»:

2989 | 0
Facebook