Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ՊՆ-ն մարտի դաշտ է կանչում ՀՀ վարչապետին  

14:30, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Ադրբեջանի ՊՆ-ն մարտի դաշտ է կանչում ՀՀ վարչապետին  

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վե՛րջ»:
     «Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ո՛չ»,- հայտարարել է Հասանովը՝ տեղական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում:
     Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նաև հայտարարել է, որ Հայաստանը միայն «դատարկ խոսում է, քանի որ Երևանը մինչև հիմա չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»:

30695 | 2
Facebook