Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արթուր Վանեցյանն այս ամենն իմանալով է ստանձնել ԱԱԾ պետի պաշտոնը». Արամ Սարգսյան

14:45, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
«Արթուր Վանեցյանն այս ամենն իմանալով է ստանձնել ԱԱԾ պետի պաշտոնը». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունները տեղի են ունենում նախկիններին մերժելու, պատժելու, գողացածը հետ բերելու խոստումով։ Այդ դեպքում են մարդիկ փողոց դուրս գալիս և հաղթանակից հետո էլ պահանջում հաղթողից իրականացնել խոստումը։ Մեզանում տեղի ունեցածը բացառություն չէ, և գործող իշխանությունը փորձում է իր տված խոստումը հնարավորինս կատարել՝ նախկիններին պատժել և գողացածը հետ բերել։ Արթուր Վանեցյանն այս ամենն իմանալով և գիտակցելով է ստանձնել ԱԱԾ պետի պատասխանատու պաշտոնը և հաճույքով մաս է կազմել իշխանությանը։ Հակառակ մոտեցումն ուղղակի ծիծաղելի կլիներ, ու թե հիմա ինչի՞ց է զարմացել և ումի՞ց է բողոքում սպան, անհասկանալի է։ Գործող իշխանությունն ունի դատական համակարգի, Սահմանադրական դատարանի և, այոʹ, նաև նախկին հանցագործությունները բացահայտելու և պատժելու պարտավորություն։ Իշխանությանը մաս կազմող անհատները կամ պետք է պատվով և իրենց գիտելիքները ներդնելով ու արհեստավարժ իրականացնեն այս գործը, կամ՝ հրաժարական տան և հեռանան: Եվ ցանկալի է, որ դա անեն առանց պաթոսի ու բայղուշության»։

44926 | 1
Facebook