Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գողացել են ամբողջովին ոսկուց պատրաստված զուգարանակոնքը

21:10, կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.
Գողացել են ամբողջովին ոսկուց պատրաստված զուգարանակոնքը

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, անհայտ անձինք գողացել են մաքուր ոսկուց պատրաստած գործող զուգարանակոնքը: Այն տեղադրված է եղել Մեծ Բրիտանիայի Բլենհեյմի պալատում: Զուգարանակոնքը իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելլանայի ցուցահանդեսի ցուցանմուշներից էր՝ «Ամերիկա» անվամբ: Դրա արժեքը 5,4 միլիոն եվրո էր: Բացի այդ, այն տանելիս գողերը մեծ վնաս են հասցրել շինության կոյուղատարին:

Նշենք, որ արվեստի գործը 2016 թվականին ցուցադրված եղել Նյու Յորքի թանգարաններից մեկում: Այնտեղ դրանից օգտվել է շուրջ 100 հազար այցելու՝ այն օգտագործելով իր բուն նշանակությամբ:

16334 | 1
Facebook