Խնդրում ենք սպասել...

Համացանց

Էկոնոմիկայի նախարարությունը՝ ավտոմեքենաների մաքսատուրքերի վերաբերյալ

12:45, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Էկոնոմիկայի նախարարությունը՝ ավտոմեքենաների մաքսատուրքերի վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ․

. Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019-ի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման` փոփոխվել են (նվազել են) որոշ ապրանքների, այդ թվում` նաև մի շարք մարդատար մեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը։ Վերջերս տարբեր հրապարակումներում հնչեցված որոշ մեքենաների վերաբերյալ համապաստխան տեղեկատվությունը՝ կից նկարում:
     . Նշված որոշումը հրապարակվել է 2019-ի մայիսի 31-ին, իսկ սույն որոշմամբ սահմանված դրույթներն ուժի մեջ են մտել 2019-ի սեպտեմբերի 1-ից, սակայն Հայաստանի համար նշյալ դրույթները կգործեն 2020-ի հունվարի 1-ից` հաշվի առնելով, այն որ մարդատար ավտոմեքենաների) 8703 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող) համար մինչև 2020-ի հունվարի 1-ը կգործեն անցումային շրջանում կիրառվող Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներից ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:
     . Միևնույն ժամանակ, 2017-ի դեկտեմբերի 20-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման համաձայն ֆիզիկական անձանց համար` անձնական օգտագործման նպատակով դասվող մարդատար մեքենաների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող) ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ Հայաստանի համար 2020-ի հունվարի 1-ից մաքսատուրքերը և հարկերը կգանձվեն հավաքական մաքսային վճարի տեսքով:
     . Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնության պարագայում և ընդունվելու դեպքում հրապարակվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում:
     . Հիշեցնում ենք, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում իրականացված բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանն ստացել է իրավունք 5 տարի ժամկետով պահպանել մարդատար ավտոմեքենայի /8703 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող/ համար գործող մաքսատուրքի դրույքաչափը` 10%, ինչն էականորեն ցածր է Եվրասիական տնտեսական միության միասնական սակագներից»:

7842 | 0
Facebook