Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սևանի մակարդակը իջնում է՝ ի հեճուկս Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման. «Ժամանակ»

09:50, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ.
Սևանի մակարդակը իջնում է՝ ի հեճուկս Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Օգոստոսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Սևանից 2018թ. համեմատ 51 մլն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է բաց թողնվել: Մինչդեռ իրականությունն այն է, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 սմ իջել է և եղել է 1900,64 նիշի վրա:

Հետաքրքիր է, որ 2018թ. օգոստոսի 29-ին էլ էր Սևանը մեկ սանտիմետրով պակաս, քան 2017-ին: Այն ժամանակ Սևանի մակարդակը 1900,66 նիշի վրա էր: Ստացվում է, որ Սևանի մակարդակը տարեցտարի իջնում է, բարձրանալու փոխարեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3888 | 0
Facebook