Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մխիթարյանը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

11:20, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ.
Մխիթարյանը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է կարիերան Իտալիայում շարունակելուն: Այս մասին հայտնում են իտալացի հայտնի լրագրողներ Ջանլուկա Դի Մարցիոն և Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի «Ռոմա»՝ տրանսֆերն ապագայում գնելու հնարավորությամբ:

Եթե գործարքը կայանա, այդ մասին կհայտարարվի այսօր։ Այսօր Իտալիայում փակվում է տրանսֆերային պատուհանը։

7947 | 0
Facebook