Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայում բոլոր ֆուտբոլային հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ

19:55, ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ.
Իսպանիայում բոլոր ֆուտբոլային հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ

Իսպանիայի առաջնության` Լա Լիգայի, և մյուս բոլոր լիգաների խաղերը, որոնք կկայանան մինչև այս շաբաթվա վերջ, կմեկնարկեն լռության րոպեով՝ ի հիշատակ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի 9-ամյա դստեր: Այս մասին հաղորդում է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, ֆեդերացիան դիմել ՈՒԵՖԱ-ին` ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի՝ Ռումինիայի և Ֆարերյան կղզիների հետ Իսպանիայի հավաքականի առաջիկա խաղերից առաջ նույնպես մեկ րոպե լռությամբ Էնրիկեի դստեր հիշատակը հարգելու թույլտվության համար։

7864 | 0
Facebook