Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տեղեկություն ունեմ, որ Ամուլսարի վերաբերյալ կարող է կայացվել որոշում հօգուտ Հայաստանի». Արման Բաբաջանյան

11:05, ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ.
«Տեղեկություն ունեմ, որ Ամուլսարի վերաբերյալ կարող է կայացվել որոշում հօգուտ Հայաստանի». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարը՝ սար.

Նախօրեին Ամուլսարի խնդրով վարչապետի գլխավորությամբ ԷԼԱՐԴ-ի մասնագետների հետ մի քանի ժամ տևած skype-կոնֆերանսը կարող է էական նշանակություն ունենալ Ամուլսարի ճակատագրի վրա։

Տեղեկություն ունեմ, որ Ամուլսարի վերաբերյալ կարող է կայացվել որոշում հօգուտ Հայաստանի, հօգուտ ներքին համերաշխության և մեր երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման։

«Լիդիան»-ի գործով պետք է պատրաստվել տևական ու տքնաջան աշխատանքի՝ սպասվող հաջորդ մարտահրավերները հաղթահարելու համար։

Պատասխանատվության պետք է կանչվեն բարձրաստիճան այն պատասխանատու պաշտոնյաները, ովքեր վերջին մեկուկես տարում այս խնդրով զբաղված են եղել խաբեությամբ և կեղծ ու աղճատված տեղեկությունների հիման վրա որոշումներ կայացնելով»:

7274 | 0
Facebook