Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում, նախագահական ընտրություններից առաջ, Facebook-ը խստացրել է քաղաքական գովազդի կանոնները

16:45, հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ.
ԱՄՆ-ում, նախագահական ընտրություններից առաջ, Facebook-ը խստացրել է քաղաքական գովազդի կանոնները

2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտություններից առաջ Facebook սոցիալական ցանցը խստացրել է քաղաքական գովազդի տեղադրման կանոնները: Այդ մասին հաղորդում է Axios կայքը:
     Այժմ գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է նշել հարկ վճարողի համարը, Դաշնային ընտրական հանձնաժողովում գրանցման համարը կամ ամերիկյան պետական տիրույթում գրանցված կայքի դոմենը: Коммерсант-ի փոխանցմամբ՝ Facebook-ը ստեղծում է գրադարան, որում յոթ տարի ժամկետով կպահպանվեն ստեղծված քաղաքական բոլոր գովազդները:
     Եթե գովազդը պատվիրող կազմակերպությունները մինչև այս տարվա հոկտեմբերի կեսն իրենց ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն չտրամադրեն, ապա այդ գովազդի հեռարձակումը կդադարեցվի։
     Օգոստոսի 19-ին Twitter-ը հայտարարեց, որ արգելելու է պետության կողմից վերահսկվող լրատվական ընկերությունների համար գովազդների տեղադրումը: Պետական լրատվամիջոցները կունենան 30 օր իրենց գովազդներն առցանց հարթակից հեռացնելու համար:

6393 | 0
Facebook