Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը ֆինանսական օգնություն կտրամադրի Ամազոնի անտառների վերականգնման համար

15:15, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ.
Apple-ը ֆինանսական օգնություն կտրամադրի Ամազոնի անտառների վերականգնման համար

Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ կորպորացիան ֆինանսական միջոցներ կտրամադրի հրդեհներից հետո Ամազոնի անտառները վերականգնելու համար:
     «Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են հրդեհներն ու ավերածությունները շարունակվում Ամազոնի անտառներում, որոնք աշխարհում ամենակարևոր էկոհամակարգերն են»,- գրել է Կուկը՝ Twitter-ի իր էջում:
     Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրազիլիայում անտառային հրդեհներն անվանել էր միջազգային նշանակության ճգնաժամ: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն մեղադրանքներին պատասխանել էր, որ Ֆրանսիայի առաջնորդը քննարկում է հրդեհները միայն քաղաքական շահից ելնելով, և Մակրոնին մեղադրել էր գաղութատիրության մեջ:

Greenpeace-ի բնապահպանները հրդեհների թվի աճը կապում են նախագահ Բոլսանարուի վարած քաղաքականության հետ։ Բրազիլիան փորձում է անտառային տարածքները մաքրել հանքարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման և ֆերմերային տնտեսությունների համար որպես ազատ հող:

6798 | 0
Facebook